Արմինֆո.<Ամեն մեկն ունի իր ճշմարտությունը։ Այստեղ պարզ լուծումներ չկան, քանի որ հանգույցը շատ բարդ է>,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ ВТБ Капитал-ի <Россия зовет> ներդրումային ֆորումի ժամանակ խոսելով ղարաբաղյան հակամարտության լուծման մասին։
Նա նշել է հակամարտության լուծման համար Հայաստանի եւ Ադրբեջանի շահերի հավասարակշռություն գտնելու անհրաժեշտության մասին: <Երբ սկսվեց Ղարաբաղյան առաջին հակամարտությունը (1988-1994), խորհրդային ղեկավարությունը գործուն միջոցներ չձեռնարկեց մարդկանց անվտանգությունն ապահովելու համար>, - նշել է նա:
<Մեր դիրքորոշումը բաց է ՝ խոսել Ադրբեջանին հինգ գումարած երկու շրջան հանձնելու մասին՝ Ղարաբաղյան շրջանի որոշակի կարգավիճակի ապահովմամբ ։ Երկարաժամկետ կարգավորումն այն է, որ գտնվեն շահերի հավասարակշռություն, որը կբավարարեր երկու կողմերին ։ Որպեսզի մարդիկ իրենց ապահով զգան, բայց նաեւ հնարավորություններ ստեղծվեն տարածաշրջանային զարգացման համար>, - նշել է ՌԴ ղեկավարը։