Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն խորհրդակցություններ է անցկացրել ԻԻՀ նախագահի հատուկ դեսպանորդ, ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբաս Արաքչիի հետ:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկվել են տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր՝ ներառյալ համագործակցությունը Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում եւ Անդրկովկասում: Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ։
Ավելի վաղ Արաքչին նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկը հիմնված է հումանիտար սկզբունքների վրա՝ ներառյալ հրադադարի հաստատումը, բնակելի եւ քաղաքացիական շրջանների վրա հարձակումների դադարեցումը:
ԱԳ փոխնախարարի այցն Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Թուրքիա՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Իրանի նախաձեռնությունն առաջ մղելու համար, սկսվել է Բաքվում եւ կավարտվի պաշտոնական անձանց հետ Երեւանում եւ Անկարայում կայացած խորհրդակցություններից հետո: