Արմինֆո. Իտալական Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման։
Ինչպես հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը, բանաձևում քաղաքային խորհուրդը դիմել է Իտալիայի իշխանություններին՝ ճանաչելու Արցախը, ի նշան հայ ժողովրդի հետ համերաշխության ՝ նպատակ ունենալով վերջ դնել ռազմական գործողություններին:-