Արմինֆո. Ֆրանսիայի Վիեն քաղաքում թուրքերը հարձակվել են ոստիկանների վրա և ցանկանում են որսալ հայերին, ինչպես դա արել են 1915-ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն՝ գրառմանը կցելով համապատասխան տեսանյութ։
<Մինչև ե՞րբ է Ֆրանսիան չեզոք մնալու: Մինչև ե՞րբ ենք մենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա>,-գրել է պատգամավորը։