Արմինֆո. Շվեդիան 20 մլն շվեդական կրոն կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական կարիքների համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը։
Աղբյուրի համաձայն՝ այդ միջոցները կօգտագործվեն պատերազմից առավել տուժածներին օգնելու համար: <Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում աջակցել ԿԽՄԿ-ին՝ իր մանդատը կատարելու հարցում>,- նշվում է հաղորդագրության մեջ, որում նաեւ կոչ է արվում պաշտպանել խաղաղ բնակիչներին, անհապաղ դադարեցնել կրակը եւ բանակցել խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ հովանու ներքո։