Արմինֆո. Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը վստահ է, որ ներքին "բայրաքթարներն" ավելի վտանգավոր են, քան՝ թուրքականները։ Այդ մասին Քոչարյանը հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որը կոչ է արել կառավարությանը հրաժարական տալ։
Քոչարյանը հայտարարել է, թե այն ուժերը, որոնց ժողովուրդն արդեն մեկ անգամ մերժել է, չեն հանդարտվում։ Պատգամավորն ընդգծել է, որ այդ կոչը շատ վտանգավոր էր նաև նրանով, որ արվել էր հենց հոկտեմբերի 27-ին, այսինքն, 1999թ. խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության օրը։
"Այժմ երկրի ներքաղաքական կյանքում տարբեր գործընթացներ են տեղի ունենում ։ Մասնավորապես, նկատի ունեմ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը։ Ես համոզված եմ, որ ներքին "բայրաքթարները" մեզ համար շատ ավելի վտանգավոր են, քան՝ թուրքականները ։ Առավել ևս, որ Մանուկյանն՝ իր տեսանկյունով, բնավ միայնակ չէ", - ընդգծել է պատգամավորը:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը կոչ էր արել Հայաստանի կառավարությանը հրաժարական տալ: Նա նկատել էր, որ չնայած երկրի ժողովուրդը հերոսական պայքար է մղում, այն, ինչ կատարվում է այժմ, պատմության ամենախայտառակ էջերից է ։ Մանուկյանի կարծիքով ՝ այժմ վտանգված է Արցախի և Հայաստանի ապագան ։