Արմինֆո.Բաքվի անհուսալի և խաբուսիկ ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 26-ի հրադադարը չի պահպանվում։ Երրորդ անգամ Ադրբեջանն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները: Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության համար ռիսկերը շատ մեծ են։
Նախարարը նշել է, որ շարունակվում են Արցախի խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու գնդակոծությունները, որոնց թիրախները եղել են բնակելի թաղամասերը, Ստեփանակերտ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները և ծննդատունը: "Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության ոչնչացմանն ուղղված գործողություններն այսուհետեւ ևս կհանդիպեն վճռական դիմադրության", - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: