Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու սպառնալիքի տակ է, ինչի մասին ահազանգում են վերջին իրադարձությունները ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել Է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
"Տուժում է տարածաշրջտանի ողջ բնակչությունը: Տագնապալի են խաղաղ քաղաքացիների մահացության ցուցանիշները։ Մարդիկ ստանում են վիրավորումներ, որոնք արմատապես փոխում են իրենց կյանքը: Մենք կապի մեջ ենք հակամարտող կողմերի հետ՝ հիշեցնելով նրանց միջազգային մարդասիրական իրավունքում ամրագրված իրենց պարտավորությունների մասին։ Այն սարսափազդու տեսարանները, որոնք մենք տեսնում ենք, չեն կարող շարունակվել։ Մենք խստորեն դատապարտում ենք բռնության վերջին ալիքը։ Մահ: Ավերածություն: Ամայացում: Ինտենսիվ գնդակոծության են ենթարկվում քաղաքային շրջանները։ Դա անթույլատրելի է", - ասվում է հայտարարությունում: