Արմինֆո.Հայաստանում հոկտեմբերի 29-ի ժամը 11: 00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 383 նոր դեպք, իսկ ապաքինվել է 749 քաղաքացի:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 29 մարդ:
Ըստ աղբյուրի, ընդհանուր առմամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 85 034 դեպք, որից 53 257-ը ապաքինվել է, իսկ մահվան ելքերը հասել են 1 272-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 30 151 հիվանդ:
Այսպիսով, կորոնավիրուսի թեստավորում անցած քաղաքացիների ընդհանուր թվից (392 660) դրական արդյունք է գրանցվել բնակչության 21.6%-ի մոտ: