Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է այսօր Ստեփանակերտի ծննդատան ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված հրթիռային հարվածներին: Հարությունյանը,
մասնավորապես, ընդգծել է. "Այսօր Ադրբեջանը հարվածել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերին, ինչպես նաև մայրաքաղաքի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին։ Դա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին" ։