Արմինֆո.Ուկրաինայի հայերի միությունը բազմաթիվ հասարակական կարևոր նախագծեր է իրականացնում ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում։ Ըստ AnalitikaUA.net-ի, այդ մասին հաղորդել է վերաինտեգրման հարցերով փոխնախարար Դավիթ Մակարյանը,
ով իրականացնում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահի լիազորությունները։
Մակարյանը նշել է, որ տեղի է ունեցել միության արտահերթ նիստ, որի արդյունքում որոշում է կայացվել շտաբի ստեղծման մասին՝ գործողությունների արդյունավետ համակարգման, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժածներին օգնության կազմակերպման համար:
Նա նաեւ հաղորդել է, որ օգնելու ցանկություն ունեցողները կարող են դիմել Ուկրաինայի հայերի միության տեղական համայնքին իրենց քաղաքում: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ 0 800 050 33 11; 044 277 91 61 հեռախոսահամարներով։