


Արմինֆո.Ադրբեջանի զինուժը շարունակում է գնդակոծել Արցախի բնակավայրերը։
<Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են>,- հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն արդեն հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը <Սմերչ> համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։


