Արմինֆո. ֆրանսիահայերի ակցիայի ժամանակ՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի, միջադեպ է տեղի ունեցել ։
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնել է, որ խաղաղ ցուցարարների վրա հարձակվել է 5 մարդ, ենթադրաբար՝ թուրքերը ։ Նրանք զինված էին մահակներով, մուրճերով ու դանակներով։ Նրանք հարձակվել են ցուցարարների վրա ՝ մուրճով հարվածելով խաղաղ ցուցարարներից մեկի գլխին։
Դեպքի վայր են ժամանել շտապ օգնությունն ու ոստիկանությունը։ Իրավապահ մարմինները փորձում են պարզել տեղի ունեցածի բոլոր մանրամասները։ Տուժողին հոսպիտալացրել են։ Հայերը կարողացել են բռնել հարձակվողներից մեկին։
Նշենք, որ հոկտեմբերի 28-ին ֆրանսահայերը բողոքի ակցիա էին կազմակերպել ՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը ։ Նրանք փակել են Վալանս տանող Ա7 ավտոճանապարհը։