Արմինֆո. Ադրբեջանում գերության մեջ է 17 հայ զինծառայող։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՔԿ Քրեաիրավական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
Նա նշել է, որ ստուգվում են նաեւ եւս երկու քաղաքացիական անձանց վերաբերող տվյալները: <Հայկական կողմն ակտիվորեն համագործակցում է այդ հարցերի շուրջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ: Հայաստանը դիմումներ է ներկայացրել գերիների կյանքն ու առողջությունը ապահովելու համար միջոցներ կիրառելու մասին ։ Ինչպես գիտեք, դիմումների մի մասն արդեն բավարարվել է, մյուսները դիտարկվում են>, - ընդգծել է Վարդանյանը ։ Նա նշել է, որ հայկական գերության մեջ երկու ադրբեջանցի կա։
<Պահվող ռազմագերիները հարցաքննվել են։ Գերիները գտնվում են միջազգային իրավունքի բոլոր նորմերի պահպանման պայմաններում։ Նրանց տրամադրվել է բժշկական օգնություն, ինչպես նաեւ տրամադրվում է երեքանգամյա սնունդ>, - ընդգծել Է Վարդանյանը։