Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ցանկացած երկրի ներգրավում պետք է համաձայնեցվի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան պետք է ներգրավված լինի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ։
<Այստեղ կարևոր է միայն երկու կողմերի տեսակետը, նկատի ունենք հակամարտող երկրները ՝ Ադրբեջանն ու Հայաստանը ։ Միայն հակամարտող երկրները կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել այս կամ այն պետության մասնակցությունը կարգավորման գործընթացին>, - ասել է Կրեմլի ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։