Արմինֆո. Արձանագրվել են լրտեսության, պետական դավաճանության, զինծառայողների շրջանում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածման դեպքեր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։
Աբազյանն ընդգծել է, որ աշխատանքներ են իրականացվում նաեւ տեղեկատվական անվտանգության եւ կիբեռանվտանգության ոլորտներում: Նրա խոսքով ՝ աշխատանքներ են տարվում նաեւ սոցցանցերում ապատեղեկատվության դեմ պայքարելու համար ։
<Մասնավորապես, խոսելով լրտեսության մասին՝ նկատի ունեմ նախկին բարձրաստիճան զինվորականներից մեկին, որը գաղտնի տեղեկություններ էր հավաքագրում և փոխանցում հակառակորդին ։ Բայց եղել է եւս մեկ դեպք լրտեսության։ Այս անգամ տեղեկատվությունը հավաքել և հակառակորդին են փոխանցել օտարերկրյա քաղաքացիները։ Նրանք բացահայտել են զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտի տեղաշարժի վերաբերյալ տվյալներ և մի շարք այլ տեղեկություններ ։ Այս պահին քրեական գործեր են հարուցվել, կատարվում է նախաքննություն>, - ընդգծել է Աբազյանը։
ԱԱԾ տնօրենի տեղակալը նշել է, որ նաեւ դեպք է եղել, երբ Ն.Մ.-ն հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ կեղծ լուրեր է տարածել ՀՀ իշխանություների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, ինչի կապակացությամբ ավյալ անձը կալանավորվել է։