Արմինֆո. Հայաստանի Սահմանադրական դատարանը քննել է "Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ" միջազգային կոնվենցիայի սահմանադրականության հարցը: Այդ մասին հաղորդում է ՍԴ մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն, Սահմանադրական դատարանը որոշել է, որ սույն կոնվենցիայում ամրագրված դրույթները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը:
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել "Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ" միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին" օրինագծին: Դրանից հետո կառավարությունը դիմել էր ՀՀ սահմանադրական դատարան՝ պարզելու սույն Կոնվենցիայի սահմանադրականությունը ։
Հաշվի առնելով սույն կոնվենցիան ՀՀ սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը՝ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: