Արմինֆո.Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահին ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։
<Հայտնաբերված զենք-զինքմթերքը ոչնչացվում է տեղում։ Ուստի, խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել>,- նշվում է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։