Արմինֆո. Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել են թշնամու ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգը: Հրանետային համակարգի խոցման տեսանյութը Facebook-ի իր էջում զետեղել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր առավոտից Արցախում տեղական նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններով: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի նախահարձակ գործողությունները՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը: