Արմինֆո. Հոլիվուդյան դերասան, կինոռեժիսոր եւ պրոդյուսեր, "Օսկար" մրցանակի դափնեկիր Շոն Փենը դատապարտել է ԱՄՆ իշխանություններին՝ Թուրքիային զենք վաճառելու համար:
Twitter-ի իր միկրոբլոգում ամերիկացի դերասանը գրել է. "Քանի դեռ մեզանից շատերը շալվար են մաշում՝ Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է զենքով, որը մենք տրամադրում ենք նրան։ Սա Ամերիկա չէ: Բայդենը կողմ է Ամերիկայի նոր վերածննդին":