Արմինֆո. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կադրեր է ներկայացրել անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից:
«Թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են սմերչ հրթիռներով: Նյութական վնասները շատ են: Բնակելի թաղամասում վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ, տնտեսական ու կենցաղային նշանակության օբյեկտներ», - ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում: