


Արմինֆո. Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։ Այդ մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա», - ասվում է հաղորդագրությունում։



