


Արմինֆո.Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել:
Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: «Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից», - հավելել է ՊՆ մամուլի քարտուղարը:


