


Արմինֆո.Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) համանախագահության եռյակում հայտնվելու փորձերից, որի վրա ի սկզբանե դրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։
Էրդողանն այսօր լրագրողներին հայտարարել է, թե Թուրքիան Ղարաբաղի խաղաղ գործընթացին մասնակցելու նույնպիսի իրավունք ունի, ինչ Ռուսաստանը, ընդ որում, մոռանալով նշել, որ Անկարան այսօր ոչ միայն ուղղակիորեն մասնակցում է Ղարաբաղում ռազմական գործողություններին, այլ նաև իսլամիստներին մարտադաշտ է տեղափոխում, եւ ամեն կերպ խոչընդոտներ է ստեղծում հրադադարի հասնելու համար։ Թուրքիայի նախագահի խոսքով ՝ Ռուսաստանն անմիջականորեն որևէ դժգոհություն չունի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում Անկարայի մասնակցության առնչությամբ։ "Անձամբ ինձ չեն հասել Ռուսաստանի պաշտոնատար անձանց բացասական արձագանքները տվյալ հարցի վերաբերյալ",-ասել Է Էրդողանը:
Հարկ է նշել, որ պաշտոնական Երևանը բազմիցս ընդգծել է իր բացասական վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի մասնակցության գաղափարի նկատմամբ՝ ընդգծելով այդ գործընթացում Անկարայի ներգրավման անընդունելիությունը։


