

Արմինֆո.Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր», - հավելել է ՊՆ ներկայացուցիչը։
Հարկ է նաև նշել, որ ըստ Արցախի Պաշտպանության բանակի, առավոտից լոկալ մարտերը շարունակվել են ռազմաճակատի ողջ պարագծով։


