


Արմինֆո.Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի կորուստների մասին տվյալները՝ հոկտեմբերի 22-ի ժամը 21:00-ի դրությամբ:
Ըստ դրանց՝ հակառակորդն այս օրերին կորցրել է 206 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 588 միավոր զրահատեխնիկա, 4 ՏՕՍ, 6539 սպանված:
Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում խոցվել է հակառակորդի 4 անօդաչու թռչող սարք, 8 միավոր զրահատեխնիկա: Մարտերի ընթացքում հակառակորդը 80 մարդ է կորցրել։


