


Արմինֆո.Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Վահրամ Պողոսյանը: «Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ», - գրել է նա։


