Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ազատ է արձակվել 100 մլն դրամ գրավի դիմաց։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդի պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը, որով խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավի դիմաց ազատ արձակմամբ:
Նշենք, որ սեպտեմբերի 25-ին "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էր։ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու, ինչպես նաեւ ընտրողներին կաշառելու եւ խոշոր հողամասեր յուրացնելու համար: Այս տարվա հունիսին խորհրդարանը Ծառուկյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։