Արմինֆո.Միջազգային փորձագետը նշել է ղարաբաղյան հարցի լուծման միակ ճանապարհը: ՄԱԿ նախկին անկախ փորձագետ, փաստաբան Ալֆրեդ Մորիս դե Զայասը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը միայն մեկ լուծում ունի՝ Արցախի անկախության միջազգային ճանաչումը։
"Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը միայն մեկ լուծում ունի' Արցախի անկախության միջազգային ճանաչումը՝ ինչպես Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի, Կոսովոյի միջազգային ճանաչումը", - գրել է նա Twitter-ում: