Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանը,
ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար պարգևատրել են Հայրենիքի շքանշանով:
Հայրենիքի շքանշանը շնորհվում է <Հայաստանի ազգային հերոս> բարձրագույն կոչման արժանացած անձանց: