Արմինֆո. Հայաստանն ու Արցախը ոսկոր են Մեծ Թուրանի՝ թուրքական վաղեմի երազանքի կոկորդում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել հայտնել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) ։
<Ի սկզբանե Ադրբեջանը, ավելի ճիշտ ՝ Թուրքիան, հաշված օրերի ընթացքում ծրագրել էր ամբողջ Արցախի զավթումը ։ Թուրքական գլխավոր շտաբին թվացել է, թե մեր բանակը ի վիճակի չի լինի դիմագրավել թվով գերազանցող ադրբեջանական բանակի, վարձկանների ՝ ջիհադականների եւ անօդաչուների հզոր հարձակումներին եւ արագ կհանձնվի ։ Բլիցկրիգը մեր զինվորականների հերոսության շնորհիվ չի հաջողվել, հաշվարկները չարդարացան եւ այսօր մարտերը երկարատեւ բնույթ են ստացել>, - ընդգծել է նա:
Գեներալի գնահատմամբ, Բաքվից և Անկարայից հնչող ագրեսիվ-էքսպանսիոնիստական հայտարարությունները որևէ կերպ չափազանցություն չեն: Կոմանդոսը համոզված է, որ Անկարայի ծավալապաշտական նպատակներում ոչ միայն Արցախն է, այլև՝ Հայաստանը և այլ երկրներ ՝ ընդհուպ Մեծ Թուրանի վերջնակետը ՝ Չինաստանի հետ սահմանը ։
Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով՝ հայկական բանակը պատրաստ է կռվել Ադրբեջանի հետ և հաղթել ։ Իհարկե, ոչ 20 րոպեի ընթացքում, ինչպես հայտարարել էր Իլհամ Ալիևը։ Եվ այն, որ դժվարին պայմաններում, երբ հայկական բանակը միայնակ կռվում է Ադրբեջանի, 80 միլիոնանոց Թուրքիայի և այդ տանդեմի մյուս դաշնակիցների հետ, նրա կարծիքով, առավել հստակ արտացոլում է հայ զինվորի և սպայի հերոսությունն ու բարձր ոգին ։
Ընդ որում, նրա խոսքով, Ադրբեջանը շարունակում է սպառազինություն եւ զինամթերք ստանալ Թուրքիայից, Իսրայելից, Բելառուսից, մի շարք այլ երկրներից, ինչը լրացուցիչ բարդություններ է ստեղծում հայկական բանակի համար: Այս ամենին հայկական բանակը, հայ ազգը հակադրում է սեփական համախմբվածությունը, հերոսությունն ու սեփական կյանքն ու ազատությունը պաշտպանելու պատրաստակամությունը։
<Այս ամենի մեջ վատագույնը մեր կորուստներն են։ Մեր գենոֆոնդի այդ կորուստները
ոչնչով փոխհատուցել հնարավոր չէ ։ Այո, մենք ամուր կանգնած ենք ոտքի վրա և
պաշտպանում ենք մեր երկիրը։ Բայց պատերազմը պետք է ավարտվի։ Եւ որքան
ավելի արագ կհասնենք դրան, այնքան շուտ կկարողանանք գրանցել
մեր հաղթանակը։ Մեր հաղթանակը պատերազմի շուտափույթ ավարտի մեջ է>,-ամփոփել է Տեր-Թադևոսյանը։