Արմինֆո.Երեւանում ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է ընթանում ։
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, Արցախից Հայաստան հարկադիր տեղափոխված կանայք և երեխաները հավաքվել են դիվանագիտական ներկայացուցչության մոտ՝ կոչ անելով ուշադրություն դարձնել ԼՂՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին: Ցուցարարները նշում են, որ իրենք խաղաղություն են ուզում ։ Նրանք միջազգային հանրությանը և ԱՄՆ ղեկավարությանը կոչ են անում անտարբեր չլինել և կասեցնել ադրբեջանա-թուրքական ագրեսիան։
Հավաքվածները նաև խնդրում են ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, որը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ակտիվորեն միջամտում է հակամարտությանը և զենք մատակարարում Ադրբեջանին ։ Հավաքվածները մտադիր են հանդիպել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ եւ անձամբ հանձնել իրենց պահանջները: