Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Եվրասիայում ԱՄՆ-ի պոտենցիալ առաջնահերթություններից է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը
<Այդ մասին է վկայում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի վերջին հայտարարությունը։ Այսպես՝ եթե ավելի վաղ ղարաբաղյան թեմատիկայի վերաբերյալ նրա հայտարարությունները սահմանափակվում էին հրադադարի մասին հակամարտության կողմերին ուղղված կոչերով, հոկտեմբերի 14-ին Բայդենը գործող վարչակազմին մեղադրել էր պասիվության մեջ ։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել միջնորդության եւ իրավիճակի դիտարկման պատրաստակամությունը, որը Դոնալդ Թրամփը հնչեցրել է Ղարաբաղում պատերազմի սկսվելուց հետո արդեն երկրորդ օրը>, - ընդգծել է նա:
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, որի ընթացքում նախատեսված են նրա հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հոկտեմբերի 21-ին Հայաստանի ԱԳ նախարարը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Մինչդեռ, Բայդենի ելույթում, ըստ ռուս վերլուծաբանի, հնչել են մի շարք կոշտ գնահատականներ, մասնավորապես՝ ռազմական էսկալացիայի միջոցով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարցերի լուծման անթույլատրելիության մասին:
Այսպիսով, ռուս վերլուծաբանը թեկնածու Բայդենի հայտարարությունը դիտարկում է՝ որպես հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի քաղաքականության ակտիվացման որոշակի հայտ: Նրա կանխատեսումներով ՝ առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ԱՄՆ-ի Դեմոկրատական վարչակազմը կաշխատի իր նախորդների մեկուսացման քաղաքականության հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ:
<Սակայն, ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական առաջնահերթություններում նման փոփոխությունը եւ դրանց դասավորվածությունը բարենպաստ ազդեցություն կունենան Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների բարելավման գործընթացի վրա ։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մինչև վերջերս եզակի կետ էր ռուսական և ամերիկյան շահերի կոշտ բախման բացակայության համար։ Այնուամենայնիվ, Օվալաձև կաբինետի տիրոջ փոփոխության դեպքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կարող է մրցակցություն առաջանալ նաև այդ հարցում>, - կանխատեսում է Մարկեդոնովը ։