Արմինֆո. Երեւանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ։
Նրա խոսքով, ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նշենք, որ նախօրեին իր տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր իշխանության պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին ՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիային դիմակայելու համար կամավորական ջոկատներ ձևավորելու կոչով։
Բացի Երևանի քաղաքապետից, վարչապետի կոչին արդեն արձագանքել են Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով հայտարարել է <Վանաձոր> ջոկատի ստեղծման մասին, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և այլք ։