Արմինֆո.Ղարաբաղում թուրքական զորքերի հայտնվելը կհանգեցներ հակամարտության միջազգայնացմանը և կբացառեր խաղաղ սցենարը։ Այս մասին Twitter-ում գրել է ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը։
<Թուրքիայի փոխնախագահ Օքթայը հաստատել է Բաքվի խնդրանքի դեպքում թուրքական զորքեր Ղարաբաղ ուղարկելու պատրաստակամությունը ։ Թուրք զինվորականները Ղարաբաղու՞մ։ Դա կհանգեցներ հակամարտության ընդլայնմանն ու միջազգայնացմանը, և կբացառեր խաղաղ սցենարը>,- գրել Է սենատորը ։
եկ օր առաջ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիան զորք կուղարկի Լեռնային Ղարաբաղ, եթե Ադրբեջանից համապատասխան խնդրանք ստանա ։ <Հենց սկզբից մեր նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողան - խմբ.) արդեն նշել է իր դիրքորոշումը ։ Թուրքիան չի տատանվի, եւ մեր նախագահը՝ առավել եւս>,- հայտարարել է նա ՝ պատասխանելով Ղարաբաղ թուրքական զորքեր ուղարկելու հնարավորության մասին հարցին ։