Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երրորդ երկրներին հորդորել է ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելուց։ Այդ մասին հաղորդել է ՌԲԿ-ն։
"Մենք բոլոր միջազգային խաղացողներին խնդրել ենք հեռու մնալ տարածաշրջանից, որպեսզի չբարդացնեն իրավիճակը, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ ", - պատասխանել է Պոմպեոն լրագրողի այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տարածաշրջանում ստեղծված իրադրության կապակցությամբ:
Պոմպեոն նաեւ հաղորդել է, որ ԱՄՆ-ը տեղյակ է Թուրքիայի կողմից ադրբեջանական բանակին մատակարարելու մասին: