Արմինֆո. Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը։
<Հանդիպման նպատակն է Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները ։ Խորհրդակցությունները պարբերական բնույթ են կրելու>, - նշվում է երկրորդ նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ ։
Այդ հանդիպմանը նախորդել է Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի, ապա՝ Սերժ Սարգսյանի հետ։