Արմինֆո. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է "ՌԻԱ Նովոստի"-ն ՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը ։
Ըստ աղբյուրի, ադրբեջանցի նախարարը խորհրդակցություններ կանցկացնի ռուսական կողմի հետ ղարաբաղյան խնդրի շուրջ: Ավելի վաղ Մոսկվա էր ժամանել նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այսօր նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ։