Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հեգնանքով է արձագանքել հայկական սպառազինության ոչնչացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։
<Այ բալամ հազար ասինք քեզ խաբում են։ Մեկ Հադրութ են գրավում մեկ չգիտեմ ինչ, հիմա էլ քեզ զեկուցել են, հայկական բանակի խոցված զենքերի տեսակները։ Հազար ասինք մենք «Ուրագան» չունենք։ Բայց դա հեչ, պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք բայց չգիտեինք>,- նշել է Հովհաննիսյանը։
Նշենք, որ նախօրեին ազգին դիմելու ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, թվարկելով հայկական կողմի ոչնչացված եւ որպես ռազմավար վերցրած մարտական տեխնիկան, ոչ միայն ուռճացված թվեր է ներկայացրել ոչնչացված տեխնիկայի մասին, այլեւ շտապել է վերագրել տեխնիկա, որը հայկական կողմը չունի: