Արմինֆո. Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
Ինչպես հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:
<Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ>,- ընդգծել են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում։