Արմինֆո. Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ:
Ինչպես հաղորդում է Կրեմլի կայքը, Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել հոկտեմբերի 16 - ին Փարիզի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության՝ ֆրանսիացի ուսուցչի բարբարոսական սպանության կապակցությամբ: Այս համատեքստում հաստատվել է երկուստեք շահագրգռվածությունը ահաբեկչության և ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ պայքարի ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացման հարցում: Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական - դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Շեշտվել է հոկտեմբերի 10-ին և 17-ին հակամարտող կողմերի
միջև ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը։
Ընդգծվել է Ռուսսատանի եւ Ֆրանսիայի սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում շփումների մասին