Արմինֆո. Հոկտեմբերի 20-ին Իրանի հյուսիս-արեւմուտքում անօդաչու թռչող սարք է ընկել, հայտնել է Հոդա-Աֆարինի գավառապետ Ալի Ամիրին:
IRNA-ի հետ զրույցում նա հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել Մինջավան շրջանի Գարա Գոչ գյուղի մոտ ։ Բարեբախտաբար, զոհեր չկան: Ռազմական փորձագետները պարզում են դրոնի պատկանելությունն ու այն վայրը, որտեղից այն արձակվել է ։
Աղբյուրը նշում է, որ ռազմական գործողությունների սկսման պահից 60-ից ավելի հրթիռ է ընկել Խոդա-Աֆարինի տարածք: