Արմինֆո. Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում հայտարարել է, որ դեմ է զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն:
<Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ԴԵՄ ԵՄ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելու որևէ գործարքի և ՉԵՄ ԼԻԱԶՈՐՈՒՄ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որևէ անձի կնքել նման գործարք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ բանակցելիս հիշել հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջերին: Զորակցում եմ վարչապետին հայ ժողովրդի համար արժանապատիվ որոշում կայացնելու հարցում>,- ասել է նա: