Արմինֆո."Առաջ, Իտալիա" խմբակցության ղեկավար Մարիաստելա Ջելմինին Պատգամավորների պալատում ելույթի ժամանակ իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին։
Ինչպես հաղորդում է Իտալիայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, նա, մասնավորապես, հայտարարել է. " Մենք աջակցում ենք հայ ժողովրդին, ում հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը և Իտալիայի կառավարությանն ու ողջ միջազգային հանրությանը կոչ ենք անում և հստակ ջանքեր գործադրել Հայաստանի վրա հարձակումները կանխելու համար: Անհրաժեշտ է հստակ դիրքորոշում որդեգրել կովկասյան տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ուղղված անհապաղ քայլեր ձեռնարկելու համար։ Դադարեցնել ապակայունացնող վարքագիծը և կառուցողական վերաբերմունք ցուցաբերել մարտական գործողությունների դադարեցման նկատմամբ" ։