Arminfo.info





 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2020 21:41
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի նախագահի ուղերձը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. եկեք ազատվենք հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունից, հասնենք հրադադարի և կողմերին բերենք բանակցային սեղանի շուրջ

Հայաստանի նախագահի ուղերձը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. եկեք ազատվենք հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունից, հասնենք հրադադարի և կողմերին բերենք բանակցային սեղանի շուրջ

Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հունաստանի JUDAN լրագրողների միության կազմակերպած՝ «Ճգնաժամը Կովկասում և պատերազմի պատճառները» խորագրով հեռավար կոնֆերանսին, պատասխանել Հունաստանի և միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Հայաստանի նախագահին հարցեր են ուղղվել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության պատճառների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է հնարավոր կասեցնել Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, որն իրականացվում է Սիրիայում, Լիբանանում, Միջերկրածովյան տարածաշրջանում և Արցախում:

 

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, Արմեն Սարգսյանը համաձայնել է լրագրողների դիտարկմանը, որ Թուրքիայի քաղաքականությունը ապակայունացնող է և ծավալապաշտական: Նա ընդգծել է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց հրաժարվել խաղաղ բանակցային գործընթացից և պատերազմ սանձազերծել, իսկ Թուրքիան նրան լիակատար քաղաքական, դիվանագիտական, ռազմական աջակցություն է ցուցաբերում:

 

Պատասխանելով Թուրքիայի ներգրավվածության պատճառների մասին հարցին՝ Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է. «Ակնհայտ է, որ վերջին մի քանի տարիներին Թուրքիան փորձում է դառնալ էներգետիկ հանգույց, երկիր, որը կկառավարի էներգետիկ հոսքերը Կասպից ծովից, Կենտրոնական Ասիայից, Ադրբեջանից մինչև Արևմուտք՝ Եվրոպա: Խոսքը միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի մասին չէ: Դառնալով հակամարտության կողմ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հետ մեկտեղ, Թուրքիան ֆիզիկապես այնտեղ է այն պատրվակով, թե իբր օգնում է իր էթնիկ եղբայրներին կամ պաշտպանում միջազգային լոգիստիկ խողովակաշարերը: Իրականում դրանք պատրվակներ են այնտեղ լինելու և ոչ միայն լինելու, այլ նաև՝ կառավարելու համար,-նշել է նախագահը: -Այդ կերպ Թուրքիան մեծ ազդեցություն կունենան Ադրբեջանի քաղաքականության վրա և, ի վերջո, մեծ ազդեցություն կունենա նաև եվրոպական երկրների և Կենտրոնական Ասիայի վրա: Թուրքիան ցանկանում է գերակա դեր ունենալ էներգետիկ հոսքերի վրա, լինել հիմնական դոմինանտ երկիր, որը կառավարում է էներգետիկ հոսքն արևելքից, հարավից և, հնարավոր է, հյուսիսից մինչև Եվրոպա»:

 

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Թուրքիան խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին այն դեպքում, երբ օկուպացրել է Սիրիայի, Իրաքի և Կիպրոսի տարածքները. «Ինչպե՞ս է պատահում, որ այսքան շատ օկուպացիա իրականացնելուց հետո մի երկիր այսօր խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ասելով, թե դա շատ կարևոր է: Նրանց խոսքերն ու գործողությունները չեն համընկնում»:

 

Նախագահն ասել է, որ Թուրքիայում սիրիացի փախստականների առկայությունը մեկ այլ գործիք է վերջինիս ձեռքում՝ Եվրոպայի վրա ճնշում գործադրելու համար, քանի որ Եվրոպական միությունը միջոցներ է ծախսում՝ այդ փախստականներին Թուրքիայի տարածքում պահելու համար: «Թուրքիայի այս ռազմական, էներգետիկ և միգրացիոն ընդլայնումները հանգեցրել են քաղաքական ընդլայնման: Այստեղ է, որ Թուրքիան ջանքեր է ներդնում Ռուսաստանին, Եվրոպական միությանը, Միացյալ Նահանգներին ճնշելու համար: Ինչու՞ է Թուրքիան սա անում: Եթե 20 տարով հետ գնաք, Թուրքիայի տնտեսությունը շատ արագ էր աճում, սակայն վերջին տարիներին հակառակ պատկերն է: Մեծ միջազգային ընկերությունները դուրս են գալիս Թուրքիայից, այդ երկրի տնտեսությունն անկում է ապրում, մինչդեռ ազգայնամոլությունը և իսլամիստական գաղափարախոսությունը աճ են արձանագրում,-նշել է նախագահ Սարգսյանը: -Եվ, որպես այդ ամենի արդյունք, մենք տեսնում ենք, որ Թուրքիան օգտագործում է նաև ծայրահեղական իսլամը՝ որպես իր արտաքին և ներքին քաղաքականության գործիք: Տեսնում ենք, որ Թուրքիան աջակցում է իսլամիստ ջիհադիստներին: Այդ նույն ջիհադիստները Թուրքիայի աջակցությամբ գնացել են Լիբիա, իսկ այսօր Լիբիայից և Սիրիայից բերվում են Արցախ: Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ եղել են վարձկաններ Աֆղանստանից, Պակիստանից և այլ վայրերից: Սակայն առաջին անգամն է, երբ այս իսլամիստ ահաբեկիչները բերվել են տարածաշրջան մեկ պետության կողմից»:

 

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ տարածաշրջանում Թուրքիայի առաջացրած անկայունությունը կարող է հասնել մինչև Ռուսաստան, Իրան, հնարավոր է՝ Կենտրոնական Ասիա. «Կա ևս մեկ հատուկ ուղերձ Թուրքիայի կողմից՝ ադրբեջանցիներին ասել, թե դուք չեք կարողացել այս խնդիրը գլուխ բերել, մենք այստեղ ենք և կօգնենք ձեզ, մեզ չի հետաքրքրում, որ հայերն այստեղ ապրել են հազարավոր տարիներ, մենք կանենք էթնիկ զտման գործը ձեր փոխարեն: Նրանք նաև ասում են, թե գիտենք դա ինչպես անել, քանի որ 105 տարի առաջ արդեն իսկ արել ենք. Օսմանյան կայսրության ավարտին Արևմտյան Հայաստանում այդ էթնիկ զտումն ավարտվեց 1,5 միլիոն հայերի սպանությամբ»:

 

Հարցին, թե ինչ է ակնկալում Հայաստանը Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից և Եվրամիությունից՝ նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում ամբողջությամբ հասկանալ այս հակամարտություն էությունը և հստակ հանդես գալ դադարեցնելու պատերազմը: Պետք է շատ հստակ և ուժեղ հայտարարություն լինի, որ հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, և որ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից:

 

Ես ակնկալում եմ ՆԱՏՕ-ից՝ հստակեցնել դիրքորոշումը. եթե այս կազմակերպությունը ստեղծումից ի վեր հայտարարել էր բացարձակ այլ նպատակների մասին, հիմա ինչպե՞ս կարող է Կովկասում հանդուրժել իր անդամ երկրի նման վարքագիծը:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իմ ուղերձը հստակ է՝ եկեք ազատվենք հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունից, հասնենք հրադադարի և կողմերին բերենք բանակցային սեղանի շուրջ: Ավելի լավ ձևաչափ, քան ԵԱՀԿ Մինսկի խումբն է, հնարավոր չէ գտնել»:

 

Նախագահ Սարգսյանը տրամաբանական է համարել ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրների կողմից Թուրքիային զենքի վաճառքի վրա էմբարգո կիրառելու վերաբերյալ Հունաստանի առաջարկը. «Եթե Թուրքիային վաճառված զենքերն օգտագործվեին ագրեսորի, միջազգային, իսլամիստ ահաբեկիչների դեմ, ես դա կհասկանայի, սակայն երբ դրանք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ծագում ունեն և թիրախավորում են քաղաքացիական անձանց Արցախում, դա անընդունելի է: Եթե այս գաղափարը կամ քայլը հավանության արժանանա այլ երկրների կողմից, Հայաստանը կողջունի նման նախաձեռնությունը»:

 

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հունաստանի կառավարությանը, խորհրդարանին, հույն ժողովրդին՝ հայերին սատարելու համար. «Մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների համատեղ պատմություն ունեն: Վստահ եմ՝ կկարողանանք հաղթահարել այսօրվա դժվարությունները, կշարունակենք արարել խաղաղություն, մշակույթ... Մեր համագործակցությունն ու բարեկամությունը երկար տարիների պատմություն ունեն: Շնորհակալ եմ Հունաստանի կառավարությանը, խորհրդարանին, բոլոր գործիչներին՝ ցուցաբերած լիակատար աջակցության համար»:

Պատասխանելով Հունաստանի հայկական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի՝ Սփյուռքի հետագա քայլերի մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ողջ աշխարհի հայերին. «Կարծում եմ՝ նրանք ֆանտաստիկ վարքագիծ են դրսևորում: Ուզում եմ այս հնարավորությունն օգտագործելով՝ շնորհակալություն հայտնել նրանց բոլորին: Ես գիտեմ, թե ինչու է այս հարցը Սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի համար այսքան զգայուն: Սա նրանց համար սոսկ հայրենիք չէ, Արցախը նրանց համար հայկական պատմության ու ժառանգության, հայկական մշակույթի մաս է: Այստեղ Թուրքիայի ներգրավվածությունն ամբողջովին փոխում է իրավիճակը, քանի որ յուրաքանչյուր հայի համար այսօր հայերի դեմ պատերազմում թուրքական ներգրավվածությունը հիշեցնում է ցեղասպանությունը: Սա այն հարցն է, որը հայ ժողովուրդն ընդունել չի կարող»:


Նորություններ
«Տաշիր» ԸԽ նախագահ. Այս իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն«Տաշիր» ԸԽ նախագահ. Այս իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանինՓոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Երեւանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևըԵրեւանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը
Դիվանագետներ. Պարտության եւ ազգային նվաստացման քաղաքականությունն ապագա չունիԴիվանագետներ. Պարտության եւ ազգային նվաստացման քաղաքականությունն ապագա չունի
Հայաստանի արտգործնախարարն օտարերկրյա դիվանագետներին պատմել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասինՀայաստանի արտգործնախարարն օտարերկրյա դիվանագետներին պատմել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին
Ժիրայր Սեֆիլյան. Հայաստանը հերթական անգամ դարձավ խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական խաղերի զոհԺիրայր Սեֆիլյան. Հայաստանը հերթական անգամ դարձավ խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական խաղերի զոհ
Ավտոմեքենան զառիվայրից ընկել է երկաթուղային գծերի վրա   Ավտոմեքենան զառիվայրից ընկել է երկաթուղային գծերի վրա  
Հայաստանը ԵԱՏՄ-ում համակարգված էներգետիկ քաղաքականության իրականացման, նավթի, նավթամթերքների եւ գազի ընդհանուր շուկաների ձեւավորման անհրաժեշտություն է տեսնումՀայաստանը ԵԱՏՄ-ում համակարգված էներգետիկ քաղաքականության իրականացման, նավթի, նավթամթերքների եւ գազի ընդհանուր շուկաների ձեւավորման անհրաժեշտություն է տեսնում
Կանխատեսում. Հայաստանի կամ Ղարաբաղի վրա հարձակումը կավարտվի 3-4 օրվա ընթացքում Ադրբեջանի բանակի ոչնչացմամբԿանխատեսում. Հայաստանի կամ Ղարաբաղի վրա հարձակումը կավարտվի 3-4 օրվա ընթացքում Ադրբեջանի բանակի ոչնչացմամբ
Հայացք Մոսկվայից. Ամբողջ Ղարաբաղի գրավում տեղի չունեցավ Ռուսաստանի շնորհիվՀայացք Մոսկվայից. Ամբողջ Ղարաբաղի գրավում տեղի չունեցավ Ռուսաստանի շնորհիվ
Ռազմական փորձագետ. Հակառակորդի 6-ապատիկ գերազանցության պայմաններում Պաշտպանության բանակը կատարել է հնարավոր գերառավելագույնըՌազմական փորձագետ. Հակառակորդի 6-ապատիկ գերազանցության պայմաններում Պաշտպանության բանակը կատարել է հնարավոր գերառավելագույնը
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-6-ը կնվազի 4-6 աստիճանովՕդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-6-ը կնվազի 4-6 աստիճանով
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 1184 նոր դեպք է հաստատվելՀայաստանում կորոնավիրուսով վարակման 1184 նոր դեպք է հաստատվել
Բորելը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան Բորելը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան "աստանացնում են" հակամարտությունները Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում
Հայաստանի ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանական ԶՈՒ վայրագությունները վկայում են, որ Արցախի հայերը չեն կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքոՀայաստանի ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանական ԶՈՒ վայրագությունները վկայում են, որ Արցախի հայերը չեն կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո
Ռուսաստանի ԱԳ նախարարը եւ ՄԱԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի լուծման հնարավորություններըՌուսաստանի ԱԳ նախարարը եւ ՄԱԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի լուծման հնարավորությունները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղի վերաբերյալ հերթական հայտարարությունն են տարածելԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղի վերաբերյալ հերթական հայտարարությունն են տարածել
Հրանտ Բագրատյանը խոստացել է հրապարակել Հայաստանի վարչապետի եւ նախագահի դավաճանության ապացույցներըՀրանտ Բագրատյանը խոստացել է հրապարակել Հայաստանի վարչապետի եւ նախագահի դավաճանության ապացույցները
Ֆրանսիայի Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևըՖրանսիայի Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը
Ընդդիմությունում տարաձայնություններ են․ <Լուսավորյալ Հայաստանը> իր առաջնորդին է առաջադրել վարչապետի թեկնածուԸնդդիմությունում տարաձայնություններ են․ <Լուսավորյալ Հայաստանը> իր առաջնորդին է առաջադրել վարչապետի թեկնածու
Երևանի փողոցներում անհնազանդության ակցիաներ են ընթանում․ ձևավորվել է Հայրենիքի փրկության շարժման խորհուրդԵրևանի փողոցներում անհնազանդության ակցիաներ են ընթանում․ ձևավորվել է Հայրենիքի փրկության շարժման խորհուրդ
Ընդդիմադիր․ ԱԱԾ-ն կատարում է անհավասարակշիռ վարչապետի հանձնարարականներըԸնդդիմադիր․ ԱԱԾ-ն կատարում է անհավասարակշիռ վարչապետի հանձնարարականները
Ընդդիմությունը կոնսենսուսի է հասել վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու հարցումԸնդդիմությունը կոնսենսուսի է հասել վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու հարցում
Եսայան եղբայրների Telecom Armenia ընկերությունը մտադիր է նոր որակ մտցնել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտումԵսայան եղբայրների Telecom Armenia ընկերությունը մտադիր է նոր որակ մտցնել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում
Ամերիաբանկը 2020թ. Տարվա լավագույն բանկն է. Մրցանակը շնորհվել է «The Banker»-ի կողմիցԱմերիաբանկը 2020թ. Տարվա լավագույն բանկն է. Մրցանակը շնորհվել է «The Banker»-ի կողմից
Հայաստանում կստեղծվի նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտեՀայաստանում կստեղծվի նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե
Լավրով․ ԵԱՀԿ ներուժը հակամարտությունների կարգավորման հարցում մնում է պահանջվածԼավրով․ ԵԱՀԿ ներուժը հակամարտությունների կարգավորման հարցում մնում է պահանջված
Արթուր Վանեցյան․ Ընդդիմադիր կուսակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրում են Վազգեն ՄանուկյանինԱրթուր Վանեցյան․ Ընդդիմադիր կուսակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրում են Վազգեն Մանուկյանին
Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Փարիզն աշխատում է Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ սերտ շփման մեջ ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ լուծման նպատակովՖրանսիայի ԱԳ նախարար․ Փարիզն աշխատում է Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ սերտ շփման մեջ ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ լուծման նպատակով
Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակն առաջնագծում և որոնողական աշխատանքների ընթացքըՀայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակն առաջնագծում և որոնողական աշխատանքների ընթացքը
Կյանքից հեռացել է հայկական մեծ և փոքր ավիացիայի հիմնադիրներից մեկը՝ Դմիտրի ԱթբաշյանըԿյանքից հեռացել է հայկական մեծ և փոքր ավիացիայի հիմնադիրներից մեկը՝ Դմիտրի Աթբաշյանը
ԵԱՀԿ նախագահը հայտարարել է Խելգա Շմիդին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասինԵԱՀԿ նախագահը հայտարարել է Խելգա Շմիդին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին
ԵԱՀԿ նախագահը կոչ է արել Մինսկի խմբի շրջանակներում շարունակել բանակցությունները Ղարաբաղի շուրջԵԱՀԿ նախագահը կոչ է արել Մինսկի խմբի շրջանակներում շարունակել բանակցությունները Ղարաբաղի շուրջ
Աշխարհի դաշնակցական կազմակերպությունները Նիկոլ Փաշինյանին կոչ են արել հրաժարական տալԱշխարհի դաշնակցական կազմակերպությունները Նիկոլ Փաշինյանին կոչ են արել հրաժարական տալ
Թուրքիայի ԱԳՆ. Ղարաբաղի շուրջ համաձայնագիրը կարող է դրականորեն անդրադառնալ Հայաստանի հետ հարաբերությունների վրաԹուրքիայի ԱԳՆ. Ղարաբաղի շուրջ համաձայնագիրը կարող է դրականորեն անդրադառնալ Հայաստանի հետ հարաբերությունների վրա
ԼՂՀ-ն հանդես է եկել տարածաշրջանում ռուսական ռազմակայանի տեղակայման օգտինԼՂՀ-ն հանդես է եկել տարածաշրջանում ռուսական ռազմակայանի տեղակայման օգտին
Էրդողանը Բաքվում կմասնակցի զորահանդեսինԷրդողանը Բաքվում կմասնակցի զորահանդեսին
Արդշինբանկը Ria Money Transfers դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ գործարկում է նոր ակցիաԱրդշինբանկը Ria Money Transfers դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ գործարկում է նոր ակցիա
Փոխհատուցում կտրամադրվի պատերազմին մասնակցած ուսանողներին և պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակներին՝ 2020թ. երկրորդ կիսամյակի ուսման վարձերի տեսքովՓոխհատուցում կտրամադրվի պատերազմին մասնակցած ուսանողներին և պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակներին՝ 2020թ. երկրորդ կիսամյակի ուսման վարձերի տեսքով
Նախկին օլիգարխը մեղադրվում է հողերի ապօրինի յուրացման համարՆախկին օլիգարխը մեղադրվում է հողերի ապօրինի յուրացման համար
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 1277 նոր դեպք է հաստատվելՀայաստանում կորոնավիրուսով վարակման 1277 նոր դեպք է հաստատվել
Ամերիաբանկը դեկտեմբերի 7-ին շուկայում կտեղաբաշխի 5 մլրդ դրամի եւ 15 մլն դոլարի պարտատոմսերի հերթական տրանշերըԱմերիաբանկը դեկտեմբերի 7-ին շուկայում կտեղաբաշխի 5 մլրդ դրամի եւ 15 մլն դոլարի պարտատոմսերի հերթական տրանշերը
"Ավրորան" կհամակարգի Արցախին օգնող կամավորներին
Ֆինանսական աջակցություն կցուցաբերվի Հայաստանի և Արցախի այն քաղաքացիներին, ովքեր ապաստան են տվել վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում գույքի կորստի պատճառով անօթևան դարձած անձանցՖինանսական աջակցություն կցուցաբերվի Հայաստանի և Արցախի այն քաղաքացիներին, ովքեր ապաստան են տվել վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում գույքի կորստի պատճառով անօթևան դարձած անձանց
Քաղաքական գործիչ. Արտահերթ ընտրությունները կարելի է անցկացնել միայն այն բանից հետո, երբ կրքերը հանդարտվենՔաղաքական գործիչ. Արտահերթ ընտրությունները կարելի է անցկացնել միայն այն բանից հետո, երբ կրքերը հանդարտվեն
Կանխատեսում. Հայաստանում արտահերթ ընտրություններն անխուսափելի ենԿանխատեսում. Հայաստանում արտահերթ ընտրություններն անխուսափելի են
ՀՀ կառավարությունն աջակցություն կտրամադրի այն ընտանիքներին, որոնց գույքը տուժել է Ադրբեջանի կողմից հրետակոծության հետեւանքովՀՀ կառավարությունն աջակցություն կտրամադրի այն ընտանիքներին, որոնց գույքը տուժել է Ադրբեջանի կողմից հրետակոծության հետեւանքով
Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն ավարտել են հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցըՀայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն ավարտել են հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը
Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձեւին   Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձեւին  
Հայաստանի արտգործնախարարն Իտալիայի իր պաշտոնակցին պատմել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի և Թուրքիայի ապակայունացնող դերի մասինՀայաստանի արտգործնախարարն Իտալիայի իր պաշտոնակցին պատմել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի և Թուրքիայի ապակայունացնող դերի մասին
<Արժանապատվության երթի> մասնակիցները մտադիր են վաղվանից փակել Երեւանի փողոցները<Արժանապատվության երթի> մասնակիցները մտադիր են վաղվանից փակել Երեւանի փողոցները
ՀՀ ԱԳ նախարարը ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկվել է գերիների և պատանդների վերադարձի հարցըՀՀ ԱԳ նախարարը ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկվել է գերիների և պատանդների վերադարձի հարցը
Արծվիկ Մինասյան․ Հայաստանի կառավարությունը շարունակում է թուլացնել երկիրըԱրծվիկ Մինասյան․ Հայաստանի կառավարությունը շարունակում է թուլացնել երկիրը
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների հարազատների հետԱրայիկ Հարությունյանը հանդիպել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ
ՄԻԵԴ-ը վերանայել է իր որոշումը և վերացրել Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցըՄԻԵԴ-ը վերանայել է իր որոշումը և վերացրել Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը
Երեւանում մեկնարկել է վարչապետի հրաժարականի պահանջով <Արժանապատվության երթը>Երեւանում մեկնարկել է վարչապետի հրաժարականի պահանջով <Արժանապատվության երթը>
Հայաստանի իշխանությունները մտադիր են չեղարկել ռազմական դրության պատճառով երկրում սահմանված մի շարք արգելքներՀայաստանի իշխանությունները մտադիր են չեղարկել ռազմական դրության պատճառով երկրում սահմանված մի շարք արգելքներ
ՀԱՊԿ-ում հայտնել են, որ նախատեսում են զարգացնել իրենց խաղաղապահ ներուժըՀԱՊԿ-ում հայտնել են, որ նախատեսում են զարգացնել իրենց խաղաղապահ ներուժը
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են «Երկիր Մեդիա»-ի օպերատորի նկատմամբ բռնության դեպքի առնչությամբ ծառայողական քննություն նախաձեռնելԼրագրողական կազմակերպությունները պահանջում են «Երկիր Մեդիա»-ի օպերատորի նկատմամբ բռնության դեպքի առնչությամբ ծառայողական քննություն նախաձեռնել
Տիգրան Ավինյանը ԿԽՄԿ պատվիրակությանը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի սկզբունքները ու մեխանիզմներըՏիգրան Ավինյանը ԿԽՄԿ պատվիրակությանը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի սկզբունքները ու մեխանիզմները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ռուսաստանի ԳՀՎ գնդապետ. Այս պատերազմը, որը սանձազերծել է Ադրբեջանը՝ Թուրքիայի ճնշմամբ, չափազանց վտանգավոր է Ռուսաստանի համարՌուսաստանի ԳՀՎ գնդապետ. Այս պատերազմը, որը սանձազերծել է Ադրբեջանը՝ Թուրքիայի ճնշմամբ, չափազանց վտանգավոր է Ռուսաստանի համար
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է ԱրցախՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ
Բորիս Պոդոպրիգորա. Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տալու նախադրյալներ կանԲորիս Պոդոպրիգորա. Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տալու նախադրյալներ կան
Լապշին. Իսրայելի Պաշտպանության նախարարությունն այժմ վիթխարի ճնշում է զգում՝ Բաքվին սպառազինությունների մատակարարումները դադարեցնելու պահանջովԼապշին. Իսրայելի Պաշտպանության նախարարությունն այժմ վիթխարի ճնշում է զգում՝ Բաքվին սպառազինությունների մատակարարումները դադարեցնելու պահանջով
ԱԻՆ-ը ներկայացրել է վարքագծի կանոնները  ԱԻՆ-ը ներկայացրել է վարքագծի կանոնները  "Օդային տագնապ" հայտարարելու դեպքում
Իսրայելում Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով խնդրագիր է նախաձեռնվելԻսրայելում Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով խնդրագիր է նախաձեռնվել
Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 12 տանկԱրցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 12 տանկ
Հրաչյա Արզումանյան․  Հայաստանի եւ հայ ժողովրդի համար սա էքզիստենցիալ պատերազմ էՀրաչյա Արզումանյան․  Հայաստանի եւ հայ ժողովրդի համար սա էքզիստենցիալ պատերազմ է
Փարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համարՓարիզ. Ֆրանսիայի իշխանություններն անում են հնարավորը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսման համար
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է
Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը   Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը  
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են