Արմինֆո.Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ով ավելի վաղ գլխավորում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը, կհամակարգի պաշտպանական աշխատանքները Սյունիքում:
Ինչպես հաղորդում է "Սյունյաց երկիր" թերթը, Արտակ Դավթյանին այդ պաշտոնում նշանակելու մասին հայտնի է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ կատարած այցից հետո։
Հաղորդվում է, որ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը տեղական լրատվամիջոցների հետ համատեղ ասուլիսի ժամանակ կարևորել են հասարակության բոլոր շերտերի, իշխանական օղակների, լրատվամիջոցների համագործակցությունը և միասնական աշխատանքը, քանի որ բոլորի նպատակը մեկն է՝ հաղթանակը: