Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների կողմից բացթողնված զինամթերքի հայտնվելը Իրանի տարածքում Իրանի զինված ուժերի կողմից անպատասխան չի մնա: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, հաղորդում Է IRNA-ն
<Մեր կարմիր գիծը քաղաքացիների անվտանգությունն է ։ Զինված ուժերն արդեն արել են անհրաժեշտ նախազգուշացումները։ Հակառակ կողմից մենք պարզաբանումներ լսեցինք և ասացինք, որ ցանկացած ոտնձգության, նույնիսկ սխալմամբ կատարված, պատասխան կտրվի>, - ասել է Սաիդ Խաթիբզադեն ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի սահմանամերձ շրջանում 8 արկ է ընկել ՝ քանդելով տներից մեկը: Տեղի բնակիչները ստիպված են եղել տարհանվել։
Հարկ է նաև նշել որ հայկական կողմն արդեն բազմիցս կոչ է արել Իրանին քայլեր ձեռնարկել իրանական պետական սահմանի մոտ ադրբեջանական զորքերի կուտակումը թույլ չտալու ուղղությամբ: Հայկական պաշտպանական գերատեսչությունում զգուշացրել են, որ եթե պատշաճ միջոցներ չձեռնարկվեն, չեն բացառվում, որ Արցախի Պաշտպանության բանակի գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժը ստիպված է լինելու փախչել Իրանի տարածք: