Արմինֆո. Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են. յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, չնայած հումանիտար նպատակով կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ առավոտյան հակառակորդը վերսկսել է հրետանային գնդակոծությունը ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում։