Արմինֆո.Եվրոպայի Խորհուրդը կրկին մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման կապակցությամբ ։ Այս մասին ասվում է կառույցի գլխավոր քարտուղարի խոսնակ Դենիել Հոլթգենի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ շարունակվող զինված հակամարտությունը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի: <Մենք կրկին մեր մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման կապակցությամբ եւ կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հոկտեմբերի 10 - ի հրադադարը եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ>, - ասված Է հայտարարության մեջ: