Արմինֆո. <Մենք բարձր ենք գնահատում միջազգային հանրության, առաջին հերթին ՝ եղբայրական Ռուսաստանի ջանքերը Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ>, - Ստեփանակերտում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, եթե միջազգային հանրության ջանքերը ժամանակին ավելի կոշտ լինեին, այսօր միանգամայն հնարավոր է, որ այս իրավիճակը չլիներ: Մի շարք միջազգային կազմակերպություններ եւ կառույցներ, ընդգծել Է խորհրդականը, պարտավոր էին ավելի օպերատիվ եւ կոշտ արձագանքել, որպեսզի նման պատերազմ չլիներ։ <Մենք պետք է համագործակցենք տարբեր միջազգային կառույցների հետ, բայց տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման ամենագլխավոր գործոնը պետք է լինի եղբայրական պետությունների հետ համագործակցության որակի բարձրացումը, եւ մենք պետք է հետեւություններ անենք դրանից՝ բոլոր մակարդակներում>, - նկատել է Դավիթ Բաբայանը: